«Ռեժանս» շքեղ ռեստորանի միակ փայատեր լինելու համար բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը 5 միլիոն դոլար է տվել մյուս փայատեր լոնդոնաբնակ հային
Զեյթունում գործող «Ռեժանս» շքեղ ռեստորանային համալիրի սեփականատերն այլևս ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն է:
Մինչև վերջերս այս ռեստորանի երկրորդ փայատերը լոնդոնաբնակ մեր մի հայրենակից էր: Մեր ունեցած տվյալներով Արամ Հարությունյանն այդ փայատիրոջը տվել է հինգ միլիոն դոլար և դարձել միակ սեփականատերը:
Հարց Արամ Հարությունյանին, ճի՞շտ է արդյոք, որ դուք հինգ միլիոն դոլար վճարելով դարձել եք ռեստորանի միակ սեփականատերը: Որտեղի՞ց Ձեզ այդքան դրամ:
Ա. Հարությունյանին են պատկանում նաև «Ռեժանս» ռեստորանի հետնամասում գործող «Մոթելը» և ռեստորանի մոտ տեղակայված բենզալցակայանը:
Հարց Ա. Հարությունյանին. ովք՞եր են հաճախում Ձեր մոթել: Ունե՞ք գրանցամատյան: Եթե` ոչ, ուրեմն պարզ է, թե որպես ինչ է ծառայում մոթելը:
Երկար ժամանակ պետական պաշտոնում աշխատած (թեկուզ և` յուղոտ) Արամ Հարությունյանին որտեղի՞ց այսքան գումար: Հո նախկինում բուլկի ծախելով այսքան գումար չէ՞ր վաստակի:
Աղբյուրը` http://nyut.am/?p=116347&l=am