Հայաստանում առաջիկա օրերը տեղումնառատ կլինեն

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, մայիսի 13-14-ը և 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մայիսի 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 12-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: Մայիսի 13-14-ը և 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Մայիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/11/weather/2017388