Այսօր, մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Volkswagen» մակնիշի 34 NL 167 համարանիշի և «Mercedes G 500» մակնիշի 61 GG 661 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, ով բախվելով «Wolkswagen»-ին, այնուհետև հարվածել է հաստաբուն ծառին, ինչի հետևանքով էլ կոտրվել են նաև «Mercedes»-ի անվահեծանները:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Աղբյուրը` http://fbh.am/posts/13321