Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ փաստեց, որ իրենք պատերազմում միայն կորուստներ են կրել. Մովսես Հակոբյան
Ադրբեջանում տրամադրությունը տոնական չէ, քանի որ իրենց մեծ կորուստների օրն է: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը։
«Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ փաստեց, որ իրենք պատերազմում միայն կորուստներ են կրել»,- նշեց Մովսես Հակոբյանը:
Նշենք, որ մայիսյան եռատոնի հաղթանակները նշելու համար Արցախում են նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/09/movses-hakobyan/2015177