Գանձակի թեյարաններից մեկում նռնակ է պայթել. կան զոհեր և վիրավորներ
Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը` Գանձակը, «ընտրվեց» 2016թ.-ի Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք` «հաղթելով» իր մի քանի մրցակից քաղաքներին` Վիլնյուսին (Լիտվա), Վարնային (Բուլղարիա), Գոլուեյնին (Իռլանդիա), Լա Լագունային և Բադախոսին (Իսպանիա):
«Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը շնորհվում է քաղաքին մեկ տարով, որի ընթացքում այնտեղ երիտասարդների համար կազմակերպվում են մշակութային, սպորտային, հասարակական և քաղաքական միջոցառումներ:
Եվ այսպես, այս գիշեր Գանձակում կազմակերպվել է առաջին «երիտասարդական միջոցառումը»: Նռնակ է պայթեցվել քաղաքի թեյատներից մեկում, որի ժամանակ մահացել են երկու երիտասարդներ, մեկն էլ ծանր վիրավորվել է:
Կարելի է համարել, որ «միջոցառումների մեկնարկը» արդեն տրված է:
Արտյոմ Տոնոյան. ֆեյսբուք:
Աղբյուրը` http://operativ.am/?p=171016&l=am