Արցախում երկու զինծառայող է մահացել

Լեռնային Ղարաբաղում երկու զինծառայող մահացել: Լուրը Araratnews.am-ի հետ  զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Կորյուն Հարությունյանի և Իգոր Հակոբյանի դիերը: Արտաքին զննությամբ` բռնության հետքեր չեն եղել, ոչ էլ հրազենային վնասվածք են ունեցել: Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն: Այնտեղ՝ հարակից տարածքում, շինարարական աշխատանքներ են ընթացել, հիմա քննություն ենք իրականացնում», – ասաց Սոնա Տռուզյանը:

Աղբյուրը`  http://araratnews.am/arcaxum-erku-zintcarayogh-e-mahacel/#sthash.ZvbkDMl2.dpuf