Սոչիի մոտ «Արմավիա» ընկերության օդանավի վթարից 10 տարի է անցել

Սոչիի մոտ հայկական «Արմավիա» ընկերության «Ա 320» օդանավի վթարից 10 տարի է անցել: Օդանավը, որը Երեւանից Սոչի էր ուղեւորվում, ջախջախվել է մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը, երբ փորձում էր վայրէջք կատարել Ադլերի օդանավակայանում Օդանավը ընկել է Սեւ ծով ՝ ափից 5-6 կիլոմետր հեռավորության վրա:

Օդանավում 113 մարդ կար՝ 105 ուղեւոր՝ այդ թվում 6 երեխա ու անձնակազմի 8 անդամ: Բոլորը զոհվել էին:

Վթարի փաստով Կրասնոդարի երկրամասի դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 3-րդ մասի 263 հոդվածով (օդային տրանսպորտի շարժման ու շահագործման անվտանգության կանոնների խախտում, որը դարձել է երկու ու ավելի մարդու մահվան պատճառ):

Ողբերգությունը տեղի էր ունեցել գիշերվա ժամը 2-ին: Օդանավը վայրէջք էր կատարում եղանակային վատ պայմաններում:

Միջազգային ավիացիոն հանձնաժողովի կարծիքով օդանավի վթարի պատճառը անձնակազմի սխալն էր: «Արմավիա» ընկերությունն այդ վարկածի հետ չի համաձայնել: