Ստեփանակերտի հիվանդանոցում մահացել է վիրավոր զինծառայող 20-ամյա Սարգիս Գասպարյանը

Ստեփանակերտի հոսպիտալում մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը:

default

Նշենք, որ Սարգիսը վիրավորվել էր ապրիլի 29-ի երեկոյան ժամը 22.20-ի սահմաններում: Նա վիրավորում է ստացել ոտքից եւ որովայնի աջ կողմում՝ վնասվել են գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել են Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց:

Սարգիսը Շուշի քաղաքից էր, նա փորձել է դուրս բերել վիրավոր ընկերոջը, սակայն ինքն էլ վիրավորվել է: Գնդակների տարափի տակ Սարգիսին դուրս է բերել ընկերը՝ Սասունը, որը եւս աջ ազդրի կույր գնդակային վիրավորում էր ստացել։

Սարգիսը ուսանող էր, սովորում էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի երկրորդ կուրսում: