Վթար Ծովակ գյուղի մոտակայքում. Վեց մարդ զոհվել է

Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր եւ տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 եւ «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mercedes C220» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 2 ուղեւորները, «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ 2 ուղեւորները զոհվել են: «Kia Sonata»-ի եւս մեկ ուղեւոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուրեր Հայաստանից — NEWS.am