Վթար Չարենցավանում. կա տուժած

Մայիսի 1-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Գանգրահեր տղայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Աղբյուրը` armtimes.com