Արա Այվազյանն ազատվել է Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ Նախագահի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագայի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):

 

Աղբյուրը` tert.am