Կալանավորվել են 4 քաղաքացի, որոնց մեջ է երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիներն են՝ Արտյոմ Օրդուխանյանը, Դավիթ Մնացականյանը, Սարգիս Հակոբյանը և Սամվել Բարխոյանը: Ա. Օրդուխանյանն ու Ս. Բարխոյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում են նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Մանրամասն` shamshyan.com