Ողբերգական վթար Լոռիում. 33-ամյա տղամարդը մահացել է

 

Վանաձորում այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 18-ի սահմանում Opel մակնիշի 34 PA 186 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ, 33-ամյա Վ. Մուժիկյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները:

 

Լուրեր Հայաստանից — NEWS.am