Ժյուրին նախանձեց սամբա պարող 80-ամյա տատիկին /տեսանյութ/
80-ամյա կինը ցնցեց բոլորին իր պարով
Բրիտանական հեռուստանախագծերից մեկի՝ տաղանդների բացահայտման ժամանակ, ժյուրիի դատին ներկայացավ 80-ամյա մի տատիկ: Ժյուրի անդամներից մեկը փորձեց պարզել, թե տատիկը ինչ հարաբերություն ունի իր երիտասարդ զուգընկերոջ հետ:
«Զուտ մասնագիտական»,-ասաց տատը՝ նշելով, որ կուզենար հաղթել, սակայն հաճույք պատճառելն էր բավական է:
Պարզվում է տատիկը դեռ երիտասարդ տարիներից սիրել է պարել:
«Իմ տատիկը 93է, բայց չեմ կարող ձեզ հետ համեմատել, դուք այնպես էիք թռչկոտում: Անհավատալի է, ես աղոթում եմ Աստծոն, որ ձեր տարիքում այդպես լինեմ»,-ասաց ժյուրիի անդամներից մեկը: