Գերմանիայի նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բառացիորեն րոպեներ առաջ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը պատմություն մեջ առաջին անգամ Օսմայան կայսրության իրագործած 1915 թ հայկական ջարդերը կոչեց «Ցեղասապանություն» եզրույթով:
«Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է «սարսափելի ձեւով»: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը:
Աղբյուրը` armradio.am