Ինչ էր կատարվում այսօր Բաղրամյան պողոտայում
«Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժումն այսօր Ազատության հրապարակում ընթերցեց ՀՀ նախագահական նստավայրին ուղղված պահանջները, ապա որոշեցին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26: Սակայն ճանապարհին ոստիկանները պատնեշներ կազմեցին խոչընդոտելով ցուցարարների հետագա ընթացքը պատճառաբանելով, թե հավաքն արտոնված չէ: Որոշ ժամանակ անց կարմիր բերետավորների և ցուցարարների միջև բախումներ սկսվեցին, տասնյակ ցուցարար բերման ենթարկվեց, որոնց թվում կային նաև լրատվամիջոցի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, վարչական պատասխանատվության է ենթարկվել 42 անձ:
Աղբյուրը` http://armlur.am/519975/