Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր: Այս մասին հոսպիտալում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: «Նրանցից երեքը Երկրապահ կամավորականների միության անդամներ են, մնացած 46ը` սպաներ և ժամկետային զինծառայողներ: Մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա երկու օր առաջ այստեղ է տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալից: Վերակենդանացման բաժնում են 4 զինծառայողներ են, որոնց վիճակը ծանր է: Նրանք ժամանակին եղել են ծայրահեղ ծանր վիճակում: Բուժական միջոցառումները դրական ընթացք են տվել»,«Արմենպրես»ի փոխանցմամբ` նշեց Արամ Ասատուրյանը: ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի խոսքով` մյուս վիրավորների վիճակը բավարար է կամ բավարարին մոտ, և դուրս գրվողներ չկան: Նրա տեղեկացմամբ` հոսպիտալում առայժմ նոր վիրավորների չեն սպասում:
Աղբյուրը՝ http://armlur.am/518024/