Բայց, ներեցե՛ք, Իվանիշվիլիի կենսագրությունը չի սկսում 33 տարեկանից. Միհրան Հակոբյան /վիդեո/

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին խորհրդի անդամ Միհրան Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ շրջանառության մեջ դրված՝ Իվանիշվիլի- Ծառուկյան համեմատականին։

«Բայց, ներեցե՛ք, Իվանիշվիլիի կենսագրությունը չի սկսում 33 տարեկանից, Իվանիշվիլին իր կապիտալը չի կուտակել Վրաստանի հաշվին և ցանկացած պահի Իվանիշվիլին կարող է պրոֆեսիոնալ լրագրողի հարցերին պատասխանել՝ սկսած Վրաստանի տնտեսությունից, վերջացրած աշխարհաքաղաքական խնդիրներ և որ շատ կարևոր է՝ այդ պատասխանները զավեշտալի չեն լինի»,-նշեց նա։

Միհրան Հակոբյանը, բացի Նախագահի կողմից բերված օրինակից, թե պատկերացնո՞ւմ եք ինչպես Ծառուկյանը կպատասխանի հարցերին Եվրոպայի խորհրդի վեհաժողովին, մեկ այլ օրինակ բերեց։

Մանրամասները՝ տեսանյութում: