Հայաստանի ներկայացուցիչ Կամո Ունանյանը նվաճել է աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը

Հայաստանի ներկայացուցիչ Կամո Ունանյանը նվաճել է Լեհաստանի Բիդգոշ քաղաքում անցկացված սպորտային (օլիմպիական) կարատեի WSF վարկածով, աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը։ Մինչեւ 84կգ քաշային կարգում Կամո Ունանյանը 1/8 եզրափակիչում հաղթել է Մարոկկոն ներկայացնող մարզիկի, քառորդ եզրափակիչում՝ ավստրիացի, կիսաեզրափակիչում թուրք մարզիկի դեմ մենամարտում բացարձակ առավելության է հասել, եզրափակիչում էլ հաղթել է Գերմանիան ներկայացնող Պատրիկ Օլզեւսկուն։