Լրագրողները ԱԺ թիմին հաղթեցին 2-14 խոշոր հաշվով
Լրագրողների ֆուտբոլային թիմն այսօր ԱԺ ֆուտբոլային թիմին հաղթեց ջախջախիիչ՝ 14-2 հաշվով: Առաջին խաղակեսը ևս ավարտվել էր ԱԺ թիմի համար ծանր` 6-1 հաշվով:
Խաղին հետևող ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատգամավորների ծանր վիճակի մասին պարբերաբար գրառումներ էր անում, և երբ, մասնավորապես, հաշիվը դեռ 4-1 էր, գրել էր.«Լրագրողները պատգամավորների ջարդը տալիս են»:
Պատգամավորների կողմից գոլի հեղինակ դարձան պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և ԱԺ աշխատակազմի աշխատակից Սարգիս Քեսիլյանը: Իսկ լրագրողներից մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը և Ռաֆայել Ավետիսյանը:
Ազգային ժողովի թիմի կազմը
Կարեն Եղիազարյան, Արթուր Գևորգյան, Արմեն Ղասաբօղլյան, Կորյուն Նահապետյան, Արմեն Բաբայան, Քոչար Խաչատրյան, Հովհաննես Սահակյան, Շիրակ Թորոսյան, Արման Մկրտչյան, Սարգիս Քեֆիլյան, Արմեն Նասլյան, Էդուարդ Բադոյան, Սամվել Ֆարմանյան, Կարեն Ավագյան, Էրիկ Մինասյան, Հրայր Թովմասյան, Էդուարդ Շարմազանով:
Լրագրողների թիմ
Բագրատ Կազումյան, Վահրամ Մկրտչյան, Սամվել Ղարագյոզյան, Արմեն Կարախանյան, Էդուարդ Հայրապետյան, Գևորգ Ղազարյան, Վլադիմիր Հովհաննիսյան, Դավիթ Ալավերդյան, Ռաֆայել Ավետիսյան, Դավիթ Եղիազարյան, Էդուարդ Քալանթարյան, Խորեն Թևանյան, Հովհաննես Մելքունյան, Էմիլ Սարգսյան, Մհեր Ղալեչյան:
Միջազգային բուքմեյքերները չէին սխալվել, երբ պատգամավորների հաղթանակի համար սահմանել էին մոտ 2 անգամ ավելի բարձր գործակից, քան լրագրողների:
Նշենք, որ անցած տարի ԱԺ թիմը պարտվել էր 0.2 հաշվով։
Աղբյուրը` tert.am