Ն. Փաշինյանի և Ա. Դանիելյանի ընտրական շտաբի դիմումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի ընտրական շտաբի պետ Ն. Փաշինյանի գրավոր դիմումները:

 

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/03/25/pashinyan-danielyan/1973568