Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կոտայքի ոստիկանապետի հետ

ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ այսօր Հրազդանում հանդիպումներ է ունեցել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լ. Գրիգորյանի եւ Հրազդանի քաղաքային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հետ. «Քննարկեցինք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների այս շրջանում օրինականությունը պահպանելու եւ քաղաքում լարվածության աճ թույլ չտալու անհրաժեշտության հետ կապված հարցեր: Իմ կողմից պատրաստակամություն հայտնեցի բոլոր ջանքերը ներդնել օրենքի անվերապահ պահպանումը ապահովելու եւ քրեական տարրերի ակտիվացումը թույլ չտալու համար»,- հավելում է Ն. Փաշինյանը:

 

nikol-pashinyan-600x338

Աղբյուրը ՝ http://armlur.am/504844/