Կոտայքում տղամարդը ձերբակալվել է քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
31-ամյա Ռ.Խուդոյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով այսօր, որպես կասկածյալ, ձերբակալվել է տուժածի հորեղբոր որդին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ռ.Խուդոյանը դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով հայտնաբերվել է մարտի 9-ին՝ Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին, և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, և դիմել փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում՝ մարտի 11-ին, տվյալներ են ձեռք բերվել՝ տղամարդու գտնվելու վայրի մասին, և նույն օրը նա ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, ազգականի կողմից դանակահարված 21-ամյա կինը վերակենդանացման բաժնից կտեղափոխվի հիվանդասենյակ։
Աղբյուրը` tert.am