Կոտայքի մարզի 21-ամյա բնակչուհու հարազատները արդարացնում են նրան դանակահարողին` նրա հորեղբոր որդուն

 

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 21-ամյա բնակչուհի Ռուզան Խուդոյանի հարազատները չեն տեսակցում «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող իրենց հարազատին և այսպիսով արդարացնում են նրան դանակահարած հորեղբոր որդուն:

«Չեն էլ տեսակցում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը և հավելեց. «Խանդի հողի վրա է տեղի ունեցել, խոսում են, որ ուրիշի հետ կապ է ունեցել, իրենց օրենքներով` արդարացնում են հորեղբոր տղային»:

Գյուղապետ Ջիվան Քամալյանը հավելեց, որ կինն ամուսնալուծված էր:

Հիշեցնենք, որ նա բազմաթիվ սուր կտրող ծակող վնասվածքներ ունի դեմքի և ձեռքերի շրջանում, իսկ այսօր նա արդեն տեղափոխվել է ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից:

Աղբյուրը` tert.am