Կոտայքի մարզպետը նոր տեղակալ ունի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումով Համլետ Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:

Համլետ Հայրապետյանը 58 տարեկան է, ՀՀԿ Աբովյան տարածքային կազմակերպության հիմնադիր նախագահն է, ԵԿՄ վարչության անդամ է: