ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի թեկնածուներից մեկը քնած է մնացել և չի մասնակցել մրցույթին. Armtimes.com

Armtimes.com-ը գրում է.  Այսօր` մարտի 1-ին, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթը: Առաջադրված թեկնածուները չորսն էին` Արմեն Պապյան, Վարդան Բարսեղյան, Արկադի Պետրոսյան եւ Նաիրի Հարությունյան: Բայց եթե առաջին անունները հանրությանը ոչինչ չեն ասում, ապա վերջինը ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է ու ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Դիմում-հայտ ներկայացրած թեկնածուներից, սակայն, մրցույթին մասնակցել է միայն Նաիրի Հարությունյանը: Ինչպես տեղեկացանք Քաղծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից, Վարդան Բարսեղյանն ուշացել է մրցույթից, պատճառաբանել, որ քնած էր մնացել, սակայն հանձնաժողովը նրան թույլ չի տվել մասնակցել մրցույթին` հակառակը համարելով կարգի խախտում: Մյուս երկու թեկնածուներն ընդհնարապես չեն ներկայացել:

 

Աղբյուրը` http://operativ.am/?p=160551&l=am