Վերաքննիչը բավարարել է բողոքը. Վարդգես Գասպարին ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը փոխել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատարանից:
Դատարանը քննել է Վարդգես Գասպարիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը եւ բավարարել է այն:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: