Բաշխման աշխատանքներն ավարտել ենք. 7 մարզերում առաջիկայում կանջատվի անալոգային հեռարձակումը
Հանրապետության 7 մարզերում սոցիալապես անապահով ընտանիքներն արդեն ստացել են թվային հեռարձակման սարքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
«7 մարզերում բաշխման աշխատանքներն արդեն ավարտել ենք: Ինչպես նախկինում ասել եմ, այդ մարզերի բնակիչները սահմանված կարգով կտեղեկացվեն, ապա կանջատենք անալոգային հեռարձակումը՝ ծանուցումից հետո 10-օրյա ժամկետում»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
Հիշեցնենք, որ հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի պետք է անցնեինք դեռեւս հունվարի 1-ին, սակայն սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար տրամադրվելիք սարքերը Հայաստան բերվեցին միայն կեսին: Նշենք, որ պետությունն այս պահին պատվիրել է 48 հազար 700 սարք, որոնք բաժանում են անապահով ընտանիքներին:
Դեռեւս հայտնի չէ, թե ամբողջությամբ անցում կկատարենք հեռարձակման թվային համակարգի: