ԿԳ նախարարի մամուլի խոսնակը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ամբողջական
Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է Զ. Եգանյանը՝ համացանցի իր էջում կատարված հետևյալ գրառմամբ. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ՝ տեղեկացնում եմ, որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը և ընդունվել է: Շնորհակալությունս եմ հայտնում Արմեն Աշոտյանին կրթության համակարգում աշխատելու հնարավորության և մարդկային ջերմ վերաբերմունքի համար, հատուկ շնորհակալություն իմ շատ սիրելի լրագրողներին համատեղ կառուցողական աշխատանքի համար: Հաջողություն եմ մաղթում ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին ու հարազատ դարձած ԿԳՆ աշխատակազմին»:
Աղբյուրը ՝ http://armlur.am/491382/