Դավիթ Լոքյանը մարզպետների հետ աշխատանքում դժվարություններ չի տեսնում

Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը մարզպետների հետ աշխատանքի առումով դժվարություններ չի տեսնում։ «Այդ հարցում դժվարություններ չեմ տեսնում»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Լոքյանը:

Միաժամանակ, նորանշանակ նախարարը չպատասխանեց հարցին՝  ինչու է ՀՅԴ-ն ընտրել Արագածոտնի ու Շիրակի մարզպետների պաշտոնները, այլ ոչ թե օրինակ Սյունիքինը։

Խոսելով հետագա գործունեության մասին՝ Լոքյանն ասաց, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել մեր երկրի առջև ծառացած դժվարությունները:

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջեւ քաղաքական համաձայնագրի շրջանակներում ՀՅԴ-ին է հատկացվել 3 նախարարական պորտֆել:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=177736&l=am