Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում +16 աստիճան, փետրվարի 27-28-ին` +17, փետրվարի 29-ին` +19, մարտի 1-ին` +19 աստիճան:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=177721&l=am