Դաշնակցական նախարարները նշանակվեցին. Աշոտյանը ազատվեց
Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն նշանակումներ է կատարել մի քանի նախարարություններում, հրամանագրով կիսել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ Սարգսյանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպել՝
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության,
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:
Արմեն Երիցյանը ազատվել է ՏԿԱԻ նախարարի պաշտոնից եւ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:
Արմեն Աշոտյանը ազատվել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից, նշանակվել է դաշնակցական Լեւոն Մկրտչյանը։
Կարեն Ճշմարիտյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, նշանակվել է Արծվիկ Մինասյանը։
Դավիթ Լոքյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար։
Լուրեր Հայաստանից — NEWS.am