Սեւանում շմոլ գազից թունավորվել են նույն տան 5 անդամները՝ այդ թվում 8-ամյա աղջիկ
Փետրվարի 21-ին՝ ժամը 6.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 43-ամյա Նաիրա Ղ.-ն, 24-ամյա Նարեկ Խ.-ն, 8-ամյա Սիրանուշ Խ.-ն, 25-ամյա Էդգար Խ.-ն եւ 31-ամյա Արման Ճ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը` փայտյա վառարանի թերայրումից առաջացած շմոլ գազի հետեւանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: