Ձնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքներում առկա է ուժեղ քամի:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, իսկ թեթև մարդատար ավտոմեքենաների համար բաց է անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/22/arm-roads/1939317