Սպանություն Լոռու մարզում. կասկածյալի ընտանիքի անդամները սպանվել են 16 տարի առաջ.shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում.տեղեկացնում էshamshyan.com կայքը։  Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի շտապօգնությունից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վահագնի գյուղ, որտեղից գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել տղամարդու դի:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմենն ու Նվերը երկար ժամանակ միասին գործարքներ են արել ՌԴ-ում, հետո վերադարձել են և իրար մեջ ունեցել են պարտք ու պահանջ, իսկ այսօր Արմենը HUMMER-ով, իսկ Նվերը՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայով հանդիպել են Վահագնի գյուղի սկզբնամասում, որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը:

 

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Կախյանն այն ընտանիքի անդամն է, որի ընտանիքի 7 անդամներին 16 տարի առաջ սպանել էին, այդ թվում՝ կանանց և մանկահասակ երեխաներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում ։

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/22/lori/1939374