Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 18-19-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում այրվել է մոտ 6000 քմ խաղողի այգի և խոտածածկույթ, Տավուշի մարզի Զորական գյուղում՝ 500 քմ, Արճիս գյուղում՝ 2 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Քիմպրոմ» ՓԲԸ կոմբինատի մոտակայքում՝ 600 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=175620&l=am