ՀՀ Նախագահը նոր դատավորներ է նշանակել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 19-ի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ Նախագահի հրամանագրով Աշոտ Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Սամվել Ուզունյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Տիգրան Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/19/president/1936990