Ֆիննախը հրաժարվում է զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի
Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարությունը առաջարկել է փոխել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի, պետական կառավարչական հիմնարկների, ոչ առևտրային կամակերպությունների, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից 10 տոկոս մասհանվում է հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդին:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է վերոհիշյալ կազմակերպություններից գանձվող լրացուցիչ գումարներից չկատարել մասհանում հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին, այլ դրանք ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/18/minfin/1936093