Վթար Պռոշյանի գյուղի մոտ.վնասվել է գազատար խողովակը

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը

Փետրվարի 8-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 71 ZZ 111 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել՝ վնասելով մոտակա գազատար խողովակը. արտահոսք չկա:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը եւ մոտեցրել քարշակին:
Այս մասին տեղեկացանք ՏԿԱԻ նախարարության կայքից: