Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրենի հերթական էքսցենտրիկ հրամանը՝ այս անգամ ուղղված ոչ թե մարդկանց, այլ հավերին:
Ֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանի ստորագրությամբ տարածված բլանկում հավերին հրամայվում է «ձվերը ածել վայրկյանի ճշտությամբ, այլապես սույն հրամանը խախտողներն անխնա կմորթվեն ՊԱԶ 672 Mմակնիշի 947 OP 61 հաշվառման համարանիշով ավտոբուսի վարորդ «Գելի» կողմից»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին տարածված մեկ այլ հրամանով ֆաբրիկայի տնօրենը արգելել էր «Լուսակերտի» տարածքում «պռոշտի» անել՝ սպառնալով տուգանել 15 հազար դրամի չափով:
Հ.Գ. Եփրեմյանից հնարավոր չեղավ ճշտել՝ արդյո՞ք մինչ հրամանի ստորագրումը «Լուսակերտում» հավերին նաեւ կարդալ են սովորեցրել:
Աղբյուրը` http://orer.am/?p=175183&l=am