49-ամյա Սուրենը հպվել է մերկապարուհուն ու…
Հպվել է, հանել պարահրապարակից…..ու….
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ սկսվել է մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սուրեն Հ-ի դատավարությունը: Ըստ մեղադրանքի, 49-ամյա Սուրենը անցած տարվա սեպտեմբերի 19-ի լուսադեմին՝ ժամը 04-ի սահմաններում Աբովյան քաղաքի <<Քրեյզի>> գիշերային ակումբում, սիրահետելու նպատակով հետապնդել եւ ձեռքերով հպվել է նույն գիշերային ակումբի մերկապարուհի Դիաննային:
Ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող Սուրենը չի հանդուրժել մերկապարուհու սաստող գործողությունները: Ավելին, նա Դիանային դուրս է հանել պարահրապարակից եւ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք մերկապարուհու եւ գիշերային ակումբում գտնվող հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ շուրջ 15 րոպե տեւողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հասցեագրել Դիանային:
Այնուհետ բռնություն գործադրելով՝ ձեռքով մեկ անգամ հարվածել է պարուհու գլխին, ապա խուլիգանության ընթացքում դիմադրություն է ցույց տվել իր գործողությունները խափանող հասարակական կարգի պահպանություն իրականացնող Է. Փաշայանին՝ ձեռքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին եւ Հ. Գեւորգյանին: 49-ամյա կաթնաղբյուրեցու խուլիգանական գործողությունները խափանվել են հիշյալ անձանց եւ սրահում գտնվող հաճախորդների միջամտությամբ։
Սուրեն Հ.-ին մեղադրանք է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
Սուրեն Հ-ն նախկինում դատված չի եղել, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հաջորդ դատական նիստը փետրվարի 16-ին է: