Ավան-Առինջում «Մերսեդես»-ն արգելափակվել է ձյան մեջ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 16-ին` ժամը 06.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասում` գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես-Բենց E190» մակնիշի 64 UL 044 պետհամարանիշով ավտոմեքենան

 

Աղբյուրը` http://orer.am/?p=174443&l=am