Վիկի 40-րդ հաղթանակը /վիդեո/
48 մարտից հաղթել է 40-ում:
Կիրակի գիշերը՝ փետրվարի 8-ին, թեթեւագույն երկրորդ քաշային կարգում (մինչ 52,2 կգ) աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը 10 ռաունդանոց մենամարտում ռինգ էր դուրս եկել մեքսիկացի բռնցքամարտիկ Խուան Խիմենեսի դեմ։
Մարտը կայացավ Մեքսիկայում եւ ավարտվեց Հայաստանի ներկայացուցչի հաղթանակով։ Մենամարտն ավարտվեց տեխնիկական նոկաուտով, քանի որ Խիմենեսը հրաժարվեց մասնակցել 9-րդ ռաունդին։
Դարչինյանը կարիեայի 40-րդ հաղթանակը տարավ։ Հավելենք, որ հայ բռնցքամարտիկը ընդհանուր թվով 48 մարտ է անցկացրել։
Վիկի հաղթանակը տեսանյութում: