Ավտովթար Աթոյան փողոցում. կա տուժած

Փետրվարի 16-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աթոյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի 11UL098 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Վ., ծնվ. 1989թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել թիվ 46 տան պարսպին, վրաերթի ենթարկել հետիոտն՝ 1968թ. ծնված Է. Հ.-ին, և շրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ավտոմեքենայի գազի բալոնի փականը փակվել է տեղի ուժերով:

 

Աղբյուրը` http://nyut.am/?p=105497&l=am