2015թ. հանրապետությունում արձանագրվել են տրանսպորտային միջոցների արգելափակման 559 դեպք
2015թ. հունվարին եւ փետրվարի առաջին կեսին տեղացած առատ ձյան հետեւանքով հանրապետությունում արձանագրվել են տրանսպորտային միջոցների արգելափակման 559 դեպք, 2080-ից ավելի մեքենաներ եւ շուրջ 7 հազար մարդ են անվտանգ տարածք դուրս բերվել: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Ձնագնաց եւ փրկարարական հատուկ միջոցներով կարողացել ենք քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն»,-ասաց նա:
Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ 2015թ. հանրապետությունում գրանցվել են քարաթափման, սողանքների դեպքեր: 2014թ. գրանցվել է 7, իսկ 2015թ.-ին` 3 դեպք:
«Հայաստանը լեռնային երկիր է եւ շատ վտանգավոր քարաթափման եւ սողանքային հատվածներ կան, 500-ից ավելի սողանքային տարածքներ կան,բարեբախտաբար դրանք ակտիվ չեն, դինամիկ շարժը քիչ են: Քարաթափման 52 դեպք է արձանագրվել, 4-ով աճել է անցած տարվա համեմատ»,-ասաց նա:
Պաշտոնյայի խոսքով, 2015թ. աչքի է ընկել նաեւ զինամթերքի հայտնաբերման դեպքերով` 234 դեպք, որոնցից 125-ը գրանցվել են մայրաքաղաքում:
Լուրեր Հայաստանից — NEWS.am