Նման փետրվար մենք դեռ չենք տեսել
Հանրապետության տարածք հարավային տաք օդային զանգվածների ներթափանցումը շարունակվում է: Օդի ջերմաստիճանը արդեն զգալի բարձրացել է, այսօր Տավուշում և Սյունիքի հովտային գոտիներում ցերեկը գրանցվել է +13…+14, իսկ Երևանում և Արարատյան դաշտում +7…+9 աստիճան տաքություն, լեռնային մարզերում նույնպես ցերեկը օդի ջերմաստիճանը եղել է 0-ից բարձր:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում 0-ից բարձր է, իսկ դա նշանակում է, որ արդեն գարուն է: Տաք օդային հոսանքների ներհոսքը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը ներառյալ, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, փետրվարի 17-ին Երևանում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13…+14 աստիճանի, Իսկ Տավուշի և Սյունիքի հովիտներում մինչև +20: Առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների և արևառատ եղանակ, shamshyan.com-ի հետ զրույցում ասած ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Աղբյուրը HARTAK.am