Մանկական սրճարանի 2-րդ հարկից ընկած տղան գիտակցության է եկել

default

 

Երեւանում մանկական սրճարանի 2-րդ հարկից ընկած 11-ամյա տղայի վիճակում դրական փոփոխություն կա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ նա բուժում է ստանում:

Տղային անջատել են արհեստական շնչառության ապարատից, նա գիտակցության է եկել, դեպքի մանրամասները չի հիշում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 13-ին Երեւանի մանկական սրճարաններից մեկում 11-ամյա տղա է ընկել երկրորդ հարկից եւ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նրան վիրահատել էին, վիճակը ծանր էր: Նա մասնակցելիս է եղել ընկերոջ ծննդյան տոնին, սրճարանի սրահում վազվզելու ժամանակ անզգույշ է եղել ու ընկել: