Դիլիջանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը

Դիլիջանի համայնքի ղեկավարի ընտրություններում  հաղթել է գործող քաղաքապետը, Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արմեն Սանթրոսյան …
Դիլիջանի համայնքի ղեկավարի ընտրություններում  հաղթել է գործող քաղաքապետը, Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արմեն Սանթրոսյանը`  ընտրողների  6797 քվեներով: Նրա մրցակից Ժորա Սահաբալյանը ստացել է 4353 ձայն:
Այս մասին հաղորդում է Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը: Դիլիջան  համայնքում ընտրողների հիմնական թիվը 20475 է: Անվավեր քվեաթերթիկների թիվը 388 է:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/15/dilijan/1932221