Առողջապահության փոխնախարարը ծանոթացել է հակատուբերկուլոզային կենտրոնի վերանորոգված վարչական մասի պայմաններին

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասի պայմաններին:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանք շրջել են տարածքով, հանդիպել բժշկական հաստատության աշխատակիցներին, քննարկել ընթացիկ հարցեր: Այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումներին:
Կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասի շինարարությունն իրականացվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Աղբյուրը`  orer.am