Ավտոլվացման կետի աշխատակիցը «BMW X-6»-ից «Վալտեր» ատրճանակ է գողացել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արամ Մ.-ն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին, Փափազյան փողոցի թիվ 29/3 հասցեում գործող ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ «BMW X-6» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 1 փամփուշտով:
Ատրճանակն ու փամփուշտն առգրավված են: Կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը` orer.am